Կարևոր իրադարձություններ

Դպրոցում մաքրություն կատարելիս մայրն ընկել է 2-ամյա տղայի վրա. երեխան մահացել է

20 Հուլիս, 2022 12:50
Դպրոցում մաքրություն կատարելիս մայրն ընկել է 2-ամյա տղայի վրա. երեխան մահացել է

Երեկ, հուլիսի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 12։00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։  

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ․Ս․-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է և Մ․Ս․-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է․Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ 

Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։

 

Լրահոս

Դիտել ավելին