Կարևոր իրադարձություններ

Վահագն Հովակիմյանը` ԿԸՀ նախագահի թեկնածո՞ւ. «Ժողովուրդ»

20 Հուլիս, 2022 08:29
Վահագն Հովակիմյանը` ԿԸՀ նախագահի թեկնածո՞ւ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Տեղեկությունը փորձեցինք նաեւ Հովակիմյանից ճշտել, նա, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ այդ, սակայն, Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, ներկայացնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ հաստատում անցնելուց հետո նախագահի թեկնածուի հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:

Եվ քանի որ առաջադրումների վերջնաժամկետը մոտ օրերս ավարտվում է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ԱԺ «ՔՊ» խմբակցությունը շուտով կհայտարարի Հովակիմյանի թեկնածությունն առաջադրելու մասին: 

Ու առաջին անգամն է նաեւ, որ գործող պատգամավորն ու քաղաքական թիմի անդամը գործուղվելու են ընտրական հանձնաժողով: Ի դեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ ԿԸՀ-ում կան իրապես իրենց գործի գիտակ, խիստ փորձառու ու արհեստավարժ մասնագետներ, չի բացառվում, որ Մուկուչյանի հետ նրանք էլ կհավաքեն իրենց ճամպրուկն ու կլքեն ԿԸՀ-ն:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին