Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը բոլորիս հերթական անգամ զարմացնում է. Հայկ Կոնջորյան

18 Հուլիս, 2022 23:50
Ընդդիմությունը բոլորիս հերթական անգամ զարմացնում է. Հայկ Կոնջորյան

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Առաջին ալիքի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ընդդիմության Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը չեղարկելու հայտարարությանը։

«Երբ թվում է, թե ընդդիմությունն այլևս ուժասպառ է ու չի կարող երկնել մի նոր քաղաքական հիմարություն, հանկարծ ընդդիմությունը մեզ բոլորիս հերթական անգամ զարմացնում է և վերստին վերանվաճում քաղաքական անմեղսունակության Էվերեստը։ 

Եթե ընդդիմությունը պատրաստվում է ինչ որ բան չեղարկել, պատրաստվու՞մ են արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկել։

Նրանք դա դավաճանություն են համարում։ Եթե հիփոփետիկ հնարավորությամբ իրենք լինեն իշխանության շարունակելու են իրենց իսկ կողմից դավաճանական համարված փաստաթղթով աշխատել։ Իրենք իրենց կհամարեն դավաճան»,- նշել է Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ եթե ստորագրվելիք փաստաթուղթ լինի, հանրությունը այդ մասին տեղյակ կլինի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին