Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4903 խախտում (տեսանյութ)

18 Հուլիս, 2022 17:05
Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4903 խախտում (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ ծառայողները հուլիսի 11-ից 18-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4903 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 59 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ 8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 117-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Բացի այդ, 9 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

Լրահոս

Դիտել ավելին