Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարը կմեկնի Լեհաստան

18 Հուլիս, 2022 14:39
ԱԳ նախարարը կմեկնի Լեհաստան

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ֊լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

 

Լրահոս

Դիտել ավելին