Կարևոր իրադարձություններ

Ինչպես տարբերել թունավոր օձերին

16 Հուլիս, 2022 19:38
Ինչպես տարբերել թունավոր օձերին

Այսօր՝ հուլիսի 16-ին նշվում է օձերի համաշխարհային օրը: Այս մասին տեղեկանում ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջից։

Հայաստանում տարածված 23 տեսակի օձերից թունավոր են համարվում իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակը` Երևանյան լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ, Հայկական կամ Ռադդեի իժ, Կովկասյան գյուրզա:

Օձը թունավոր է, եթե իր վրա ունի չորս հետևյալ  արտաքին հատկանիշները՝

Իժերի գլխի վերին մակերեսը և մարմինը ծածկող թեփուկները մանր են և միանման, կամ գլխի  վրա մի քանի  խոշոր  թեփուկների ` վահանիկների հետ միասին ունեն նաև մանր  թեփուկներ:

Աչքի բիբը կատվի աչքի բբի նման ուղղահայաց ճեղք ունի:

Պոչը համեմատաբար կարճ է և վերջանում  է կտրուկ սուր ծայրով:

Մարմնի  թեփուկները կատարավոր են և ունեն լավ արտահայտված երկայնակի կողիկներ

 

 

Լրահոս

Դիտել ավելին