Կարևոր իրադարձություններ

20-ամյա երիտասարդը դանակահարել է երկու տղամարդու (տեսանյութ)

15 Հուլիս, 2022 20:29
20-ամյա երիտասարդը դանակահարել է երկու տղամարդու (տեսանյութ)

Հուլիսի 14-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «թիկունքի գոտկային շրջանի, որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր բացատրություն տալու:

Նոր Նորքի քրեական հետախույզներն իրականացնում էին հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ, երբ ժամեր անց բաժնում ստացվեց հերթական ահազանգը՝ կրկին նույն բժշկական կենտրոնից։ Այս անգամ «ծոծրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 40-ամյա մի տղամարդ։

Իրավապահների վարկածով՝ տղամարդիկ դանակահարվել էին նույն միջադեպի ընթացքում։ Կարճ ժամանակ անց վարկածը հաստատվեց։ Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ հուլիսի 14-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Մայակ թաղամասի 42/3 հասցեի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց մասնակցությամբ։

Այդ ընթացքում մասնակիցներից 20-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, դանակով խփել էր հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ, հերոինի, մեթամֆետամինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և այլն: Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանցագործության գործիք դանակը ևս հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ:Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին