Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    408
    418

  • EUR

    392,5
    412,5

  • RUB

    6,39
    7,24

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում տապը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

15 Հուլիս, 2022 14:41
ՀՀ-ում տապը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։ 00-ից մինչև 17։ 00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում` հուլիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 10-12 մ/վ արագությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին