Կարևոր իրադարձություններ

1,2 մլրդ դրամ հատկացվեց ԱԻՆ-ին՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով

14 Հուլիս, 2022 12:50
1,2 մլրդ դրամ հատկացվեց ԱԻՆ-ին՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով

Այսօր կառավարությունը 1,2 մլրդ դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը և մի փոքր ավելին, «Զիլ 130» և «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում:

Ըստ որոշման հիմնավորումների՝ նախագծի ընդունման արդյունքում թվով 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով կարդիականացվի և կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ թվով 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը:

Ավտոպարկի արդիականացման և թարմացման արդյունքում կկրճատվի հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, հրդեհի վայր կհասցվի զգալի քանակի հրդեհաշիջող նյութ (ԶԻԼ-130 մակնիշի ավտոբաքի տարողությունը՝ 2,35 տոննա ջուր), կնվազի վառելիքաքսուքային նյութերի ծախսը, կնվազի արտակարգ իրավիճակներից և հրդեհներից մարդկային զոհերի քանակը, նյութական և մշակույթային արժեքների կորուստները (բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը):

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնիկայի բարելավման շրջանակներում նախատեսվում է թարմացնել մեքենաների ավտոպարկի շուրջ 12,5 տոկոսը:

«Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ը բավական շոշափելի աջակցություն է ստացել տեխնիկայի թարմացման առումով Ճապոնիայի կառավարությունից, և ՌԴ-ն է աջակցություն ցուցաբերել, բայց մեր պարտավորությունն է մեր պետական ինստիտուտները կայացնելը: Խոսվում թ նաև կենցաղային և այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկի թարմացման մասին, որի ավելացումը տվյալ դեպքում կկազմի շուրջ 20,7 տոկոս»,- հայտնեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին