Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

13 Հուլիս, 2022 19:28
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հուլիսի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

 

Լրահոս

Դիտել ավելին