Կարևոր իրադարձություններ

ԱԻ փոխնախարարն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն (տեսանյութ)

13 Հուլիս, 2022 18:13
ԱԻ փոխնախարարն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հուլիսի 13-ին այցելել է ԱԻՆ ՔՊՎ Լուսակերտի ուսումնական կենտրոն: Նա շրջել է տարածքով, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ: Նախարարի առաջին տեղակալին ներկայացվել է սակրավորական մեքենայի լրակազմը, կազմակերպվել է տեխնիկայի և գործիքների պրակտիկ ցուցադրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Ա. Գրիգորյանը հետևել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների միջին և ավագ հրամանատարական կազմի համար կազմակերպված դասընթացին:

 

Լրահոս

Դիտել ավելին