Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն դեռևս քաջություն չունի ընդունելու պարտությունը. Զելենսկի

13 Հուլիս, 2022 11:21
ՌԴ-ն դեռևս քաջություն չունի ընդունելու պարտությունը. Զելենսկի

Չնայած ուկրաինական կործանիչների հաջողություններին և ռուսական կորուստներին, հակառակորդը դեռևս քաջություն չունի ընդունելու պարտությունը և դուրս գալ ուկրաինական հողից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում  է  Украинсакая правда-ն։

«ՌԴ-ն արդեն շատ լավ զգացել է, թե ինչ է ժամանակակից հրետանին, և նրանք չեն ունենա անվտանգ թիկունք մեր այն տարածքներում, որոնք օկուպացրել են։ Նրանք զգացին, որ մեր հետախույզների գործողությունները՝ հայրենիքը պաշտպանելու համար, ավելի ուժեղ են, քան նրանց ցանկացած հատուկ գործողություն։

Ռուս զինվորները, անկեղծորեն վախենում են մեր զինված ուժերից, դա մենք գիտենք նրանց խոսակցությունների գաղտնալսումից։ 139 օր, գրեթե 20 շաբաթ, աշխարհի, այսպես կոչված՝ երկրորդ բանակը վախենում է ուկրաինացիներից, և կարողանում է ինչ-որ բան անել հին սովետական ​​զենքի անհուն պաշարների հիման վրա»,-ասել է նախագահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին