Կարևոր իրադարձություններ

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում. ԱԽ քարտուղար

12 Հուլիս, 2022 12:56
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:

«Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Անդրադարձ է եղել այն հարցերին, որոնք քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին»,-նշել է Գրիգորյանը: 

Հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում, ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինեն անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ԱԽ քարտուղարը նշել է․

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա, և որ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել»:

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին