Կարևոր իրադարձություններ

Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ. Հ. Արշակյան

11 Հուլիս, 2022 13:32
Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ. Հ. Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.
 
«Այսօր Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ։ Անցկացնում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ արտագնա նիստը։
Օրակարգում երկու հիմնական հարց է.
Համայնքների դերը հայ-ռուսական տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման մասին»:
 

Լրահոս

Դիտել ավելին