Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի

10 Հուլիս, 2022 10:00
Ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 9-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 4-6 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում hուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին