Կարևոր իրադարձություններ

«Արարատ-Գրուպ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենը ներկայացվել է ոստիկանություն

09 Հուլիս, 2022 23:11
«Արարատ-Գրուպ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենը ներկայացվել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջին շաբաթներին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Ապարանի, Աշտարակի, Թալինի ոստիկանության բաժինների ծառայողները՝ համագործակցելով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողների հետ, ստացված օպերատիվ տվյալներով, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր:

Որոշ դեպքերում էլ մարզի բնակչության հետ անցկացնելով բացատրական աշխատանքները տվել են իրենց արդյունքները. քաղաքացիներն ինքնակամ տարածքային ոստիկանության բաժիններ են ներկայացրել իրենց մոտ պահվող զենք-զինամթերք:   

Աղբյուրի հաղորդմամբ, երեկ՝ «Զինանոց-2022» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողների հետ, Վանաձոր-Մարգարա-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածից՝ սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Ապարանի բաժին են հրավիրել Երևանի բնակիչ, 44-ամյա Վահագն Գ.-ին: 

Վերջինս եղել է Toyota Forerunner մակնիշի ավտոմեքենայով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին