Հուլիսի 8-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։
Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։