Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Դասախոսություններ՝ ռազմական համալսարանում

08 Հուլիս, 2022 19:53
Դասախոսություններ՝ ռազմական համալսարանում

Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։

Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության,  ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի, ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ռազմական ուսումնական հաստատությունների, և ԶՈՒ հոգևոր առաջնորդության ներկայացուցիչների հետ անցկացված դասախոսության ընթացքում կենտրոնի դասախոսները ներկայացրել են ԳԴՀ զինվորական կանոնադրությունները, զինծառայողների իրավունքների և պարտականությունները, ընտանիքի և զինվորական ծառայության համատեղության խնդիրները, զինվորական վարքականոնը, ինչպես նաև պատասխանել ունկնդիրներին հուզող հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին