Կարևոր իրադարձություններ

Մեքենան ընկել է կամրջից և կողաշրջվել. կան վիրավորներ

08 Հուլիս, 2022 16:52
Մեքենան ընկել է կամրջից և կողաշրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արման Մ․-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ 20-ամյա Էմին Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին