Կարևոր իրադարձություններ

Ո՞վ կփոխարինի Ջոնսոնին

08 Հուլիս, 2022 12:01
Ո՞վ կփոխարինի Ջոնսոնին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարականի մասին։

«Ուզում եմ իմանաք՝ շատ տխուր եմ, որ թողնում եմ աշխարհի լավագույն աշխատանքը: Բայց հպարտ եմ կառավարության ձեռքբերումներով՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային և համազգային դժվար ժամանակները, Brexit-ից հետո Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը, համավարակը, Ուկրաինան: Մեր ապագան հիասքանչ է, նույնիսկ եթե հիմա ամեն ինչ մռայլ է թվում»․-ասել է Ջոնսոնը։:

Մեծ Բրիտանիայի ամենասկանդալային վարչապետի հրաժարականի պահանջը կապված էր Պահպանողական կուսակցության անդամ Քրիս Պինչերի հետ։

Նա ալկոհոլի ազդեցության տակ ոտնձգություն էր կատարել երկու տղամարդու նկատմամբ։

Ջոնսոնին մեղադրում են, որ Պինչերին բարձր պաշտոնի նշանակելիս նա տեղյակ է եղել նախկինում այդ քաղաքական գործչի կողմից նման ոտնձգությունների մասին։

Ջոնսոնի հասցեին մեղադրանքներ են հնչում նաև լոքդաունի ընթացքում վարչապետի նստավայրում խնջույքներ կազմակերպելու և երկիրը տնտեսական ճգնաժամի եզրին կանգնեցնելու համար:

Քաղաքագետները և Պահպանողական կուսակցության անդամների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ջոնսոնին կարող են փոխարինել պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կամ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կամ առևտրի նախարար Պենելոպա Մորդոն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին