Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

08 Հուլիս, 2022 09:40
Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Հուլիսի 7-ին, ժամը 22։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում բախվել են «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Խ․, ծնված 1959 թ․) և «Mercedes-Benz Axor» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Զ․ Ս․,  ծնված 1979 թ․):

Փրկարարները «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Խ․-ին և ուղևոր Գ․ Ե․-ին (ծնված 1962 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին