Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    409
    419

  • EUR

    394
    414

  • RUB

    6,41
    7,26

Կարևոր իրադարձություններ

Վալերի Օսիպյանի եղբորորդին կասկածվում է կնոջը ծեծի ենթարկելու մեջ. քրգործ է հարուցվել

08 Հուլիս, 2022 00:09
Վալերի Օսիպյանի եղբորորդին կասկածվում է կնոջը ծեծի ենթարկելու մեջ. քրգործ է հարուցվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշով: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Սյուզի Ս.-ն հայտնել է, որ Նուբարաշենի իր բնակության վայրում ամուսինը՝  30-ամյա Սեդրակ Օ.-ն վիճաբանել է իր հետ և այդ ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով ֆիզիկական ցավ: Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Սեդրակ Օ.-ն ՀՀ նախկին ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է, ով մի քանի անգամ հայտնվել է իրավապահների տեսադաշտում:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին