Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 13.3 մլրդ դրամ հատկացրեց շինաշխատանքների համար

07 Հուլիս, 2022 11:48
Կառավարությունը 13.3 մլրդ դրամ հատկացրեց  շինաշխատանքների համար

Կառավարության այսօրվա նիստում վերաբաշխում կատարվեց պետբյուջեում և 13.3 մլրդ դրամ հատկացրեց 3 խոշոր բլոկով շինաշխատանքներ իրականացնելու համար՝ ջրամբարաշինություն, Երևանում ճանապարհաշինություն և միջին նորոգման աշխատանքներ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Կապսի ջրամբարի հետ կապված որոշակի գործընթաց կա. այժմ փաստաթղթերի ուսումնասիրման փուլն է:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու, և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը համապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Երևանում իրականացվող ծրագրերին, ապա ՏԿԵ նախարարն ասաց, որ  աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, և ավարտական տեսքի բերելու համար 4.1 մլրդ դրամ գումարի անհրաժեշտություն կա:

Ինչ վերաբերում է միջին նորոգման աշխատանքներին, Սանոսյանն ասաց, որ այժմ 10 ճանապարհահատված կա՝ ընդհանուր 135 կմ երկարությամբ:

«5.7 մլրդ որ հատկացնենք՝ դրանց մրցութային գործընթացները կավարտենք և կսկսենք շինարարական աշխատանքները»,- նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին