Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի

06 Հուլիս, 2022 20:38
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին