Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է Կասպյան գազատարի կոնսորցիումի գործունեությունը

06 Հուլիս, 2022 17:26
Կասեցվել է Կասպյան գազատարի կոնսորցիումի գործունեությունը

Նովոռոսիյսկում շրջանային դատարանը որոշում է կայացրել 30 օրով կասեցնել Կասպյան գազատարի կոնսորցիումի գործունեությունը։ Պատճառը բնապահպանական իրավախախտումների բացահայտումն է։ Հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն վերջերս հանձնարարել էր «Ռոստեխնադզորի», «Ռոսպռիռոդնադզորի» և «Ռոսմորռեչֆլոտի» մասնագետներին գնահատել վտանգավոր օբյեկտների տեխնիկական վիճակը, նաև խնդրել էր ստուգել ընկերության համապատասխանությունը բնապահպանական պահանջներին:

Հայտնաբերվել են մի քանի «փաստաթղթային խախտումներ նավթի վթարային արտահոսքերի վերացման հարցով», և կոնսորցիումից պահանջվել է մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը վերացնել խախտումները։

Ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը։

 

Լրահոս

Դիտել ավելին