Կարևոր իրադարձություններ

Բլինկենը հրաժարվել է Լավրովի հետ լուսանկարվել

06 Հուլիս, 2022 17:18
Բլինկենը հրաժարվել է Լավրովի հետ լուսանկարվել

Ինդոնեզիայում G20-ի շրջանակում մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ պաշտոնական խմբակային լուսանկարում պետք է իրկանացվի։ Հայտնում է CNN-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր չէ մասնակցել այդ միջոցառմանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայության պատճառով: 

«Շաբաթներ շարունակ Միացյալ Նահանգները և G7-ի նրա դաշնակիցները, որոնք նաև G20-ի անդամներ են, քննարկում են, թե ինչպես արձագանքել Լավրովի ներկայությանը Բալիում աշխարհի խոշորագույն 20 տնտեսությունների նախարարների հանդիպումներին»,- հաղորդել է է հեռուստաալիքը։

Աղբյուրների համաձայն՝ քննարկվել է մի քանի տարբերակ, այդ թվում՝ հանդիպումների բոյկոտ, սակայն Վաշինգտոնն ի վերջո որոշել է, որ Բլինկենը չի մասնակցի խմբակային ֆոտոսեսիաներին։

Նա կմասնակցի աշխատանքային միջոցառումներին, քանի որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է «մարտահրավեր նետել Ռուսաստանին, այլ ոչ թե նրան ամբիոն տալ»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին