Կարևոր իրադարձություններ

Պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը կընդլայնվի

06 Հուլիս, 2022 13:40
Պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը կընդլայնվի

ԱԺ արտահերթ նիստին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյաննը ներկայացրել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այսպես, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով կընդլայնվի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում:

«Նախագծով նախատեսվում է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ Կառավարությանը»,- ասել է Ֆիդանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին