Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ բանկում տեղի ունեցած պայթյունից

06 Հուլիս, 2022 11:46
Մանրամասներ՝ բանկում տեղի ունեցած պայթյունից

Ինչպես արդեն հայտնել էինք՝ պայթյուն է տեղի ունեցել «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել էր, հինգը՝ տուժել: 

Տուժածները հոսպիտալացվել էին Աշտարակի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ 

«Յունիբանկը» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները։ 

«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին