Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է փոխարինելու Արթուր Դավթյանին. «Հրապարակ»

06 Հուլիս, 2022 09:11
Ո՞վ է փոխարինելու Արթուր Դավթյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 1-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: ՔՊ ցուցակում հաջորդը ԱԻՆ նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանն է։

Կարեն Սարուխանյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվեց Շիրակի մարզպետ, ապա ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվեց ԱԻՆ փոխնախարար։ Սակայն կարճ ժամանակ անց, հրաժարական ներկայացրեց»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին