«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը ընդդիմությունը Սահմանադրական դատարանում չի վիճարկի:
«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիրները հենց ընտրությունների վիճարկման հայցով սկսել, այնուհետ զարգացրել էին ՍԴ դիմելու պրակտիկան: Մեկ տարվա ընթացքում ընդդիմությունը, հենց Վարդեւանյանի գլխավորությամբ, ավելի քան մեկ տասնյակից ավելի հայցերով դիմել է մայր դատարան, իսկ հիմա մարտավարությունը փոխվել է»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: