Կարևոր իրադարձություններ

Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա - Աթլետիկ Էսկալդես հանդիպումը

05 Հուլիս, 2022 22:31
Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա - Աթլետիկ Էսկալդես հանդիպումը

Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր` 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ` հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում: Այս մասին հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հուլիսի 5-ին` Մալթայում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Գզիրա (Մալթա) - Աթլետիկ Էսկալդես (Անդորրա) հանդիպումը:

Խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին