Կարևոր իրադարձություններ

N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ անցկացվեց հանդիսավոր արարողություն

04 Հուլիս, 2022 22:21
N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ անցկացվեց հանդիսավոր արարողություն

N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ հուլիսի 4-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հրամանատարությունը անձնակազմին ներկայացրել է զորամասի ստեղծման պատմությունը, անցած փառավոր մարտական ուղին, իրենց խիզախությամբ և բանակաշինության գործում նշանակալի ներդրմամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին:

Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, պատվոգրերով խրախուսել մարտական պատրաստության բարձր արդյունքներ ցուցաբերած և օրինակելի զինծառայողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին