Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Լեհվազ գյուղում հրդեհ է բռնկվել

02 Հուլիս, 2022 20:24
Լեհվազ գյուղում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 2-ին, ժամը 11։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 150 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին