Կարևոր իրադարձություններ

Նորաբաց գյուղի Երիտասարդական փողոցը նոր ջրագիծ կունենա

02 Հուլիս, 2022 14:55
Նորաբաց գյուղի Երիտասարդական փողոցը նոր ջրագիծ կունենա

Մասիսի տարածաշրջանի Նորաբաց գյուղի Երիտասարդական փողոցը շուտով նոր ջրագիծ կունենա: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Դեռևս շահագործվող երկաթե քայքայված, առանց շինարարական նորմերի պահպանման կառուցված ջրագիծը «Մասիս» շահագործման տեղամասը կփոխարինի նոր՝ 350 մետրանոց պոլիէթիլենային խողովակաշարով:

Նախատեսվում է նաև բնակիչների ջրաչափերը վերատեղադրել փողոցներում մոնտաժվող անհատական դիտահորերում:

Ծրագրի ավարտին փողոցի 25 բաժանորդ կունենա կանոնավոր, բավարար ճնշմամբ ջրամատակարարում, իսկ սպառվող ջրաքանակի հստակ կհաշվառվի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին