Կարևոր իրադարձություններ

Ապօրինի փայտանյութ ու փայտածուխ է հայտնաբերվել (տեսանյութ)

01 Հուլիս, 2022 23:36
Ապօրինի փայտանյութ ու փայտածուխ է հայտնաբերվել (տեսանյութ)

Հունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում ստուգել են Սևքար գյուղի 44-ամյա մի բնակչի վարած «Օպելը», որի սրահում 80 պարկ փայտածուխ կար՝ առանց փաստաթղթի: Ըստ վարորդի՝ փայտածուխը ձեռք էր բերել Իջևանում:

Նույն օրը ստուգվել է նաև Այգեհովիտ գյուղի 45-ամյա մի բնակչի «Վոլգան», որի բեռնախցիկում և սրահում փայտանյութ կար: Ճամբարակի ոստիկաններին վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման օրինականությունը վկայող փաստաթղթեր՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Գետաշեն» անտառապետության տարածքից։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին