Կարևոր իրադարձություններ

Ռուսական ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Ջեբհատ ան-Նուսրայի» հրամանատարական կետը

19 Հոկտեմբեր, 2015 20:06
Ռուսական ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Ջեբհատ ան-Նուսրայի» հրամանատարական կետը

Ռուսական ավիախմբի ռմբակոծիչը սիրիական Իդլիբ պրովինցիայում ոչնչացրել է «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարական ջոկատներից մեկը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությանը

«Իդլիբի մարզի Էլ-Էս շրջանում օդային հետախուզության իրականացման ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքերով բացահայտվել է «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարական ջոկատներից մեկը: Օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների հրամանատարական կետը և նրա կողքին գտնվող երկու բեռնատար մեքենաներ, որոնք բեռնված էին ЗУ-23 զենիթային կայանքներով»:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ Սիրիայում օդային հարվածների արդյունքում սպանվել է «Խորասան» ահաբեկչական խմբավորման առաջնորդը:

 

Լրահոս

Դիտել ավելին