Կարևոր իրադարձություններ

Ֆանարջյան փողոցում հայտնաբերվել է 25 մմ տրամաչափի արկ

29 Հունիս, 2022 19:21
Ֆանարջյան փողոցում հայտնաբերվել է 25 մմ տրամաչափի արկ

Հունիսի 29-ին, ժամը 14:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ռումբ է նկատվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ,  Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի թիվ 48/1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է կորոզիայի ենթարկված 125 մմ տրամաչափի արկ՝ առանց պայթուցիչի, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին