Կարևոր իրադարձություններ

Պատիժը չպետք է լինի ուշացած, այն պետք է լինի համաչափ․ Աննա Վարդապետյան

29 Հունիս, 2022 16:43
Պատիժը չպետք է լինի ուշացած, այն պետք է լինի համաչափ․ Աննա Վարդապետյան

Խորհրդարանն այսօր քննարկել է գլխավոր դատախազի ընտրության հարցը:ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Գլխավոր դատախազի պաշտոնին է հավակնում կին թեկնածու:

«Դատախազության նոր կերպարը, դատախազությունը, որ նախևառաջ կոչված է ապահովելու իրավունքների վերականգնումը և պահանջելու արդար դատի իրականացում, կարող է մարմնավորել Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի պաշտոնում նոր մարտահրավերներ են ձեզ ուղեկցելու, բայց համոզված եմ, որ այդ մարտահրավերները դուք հաջողությամբ կհաղթահարեք»,-ասել է Վարդանյանը։

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդանյանը ելույթում ներկայացրել է հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի հարուցման և քննության ֆորմալ մեխանիզմով փոխարինելու իր տեսլականը:

Նրա դիտարկմամբ՝ քրեաիրավական իմաստով պատժի արդարացիությունն ունի երկու հստակ չափանիշ:

«Պատիժը չպետք է լինի ուշացած, պատիժը պետք է լինի համաչափ: Եվ որպեսզի պատիժը չլինի ուշացած, քրեական արդարադատությունը պետք է լինի արդյունավետ, որպեսզի պատիժը լինի համաչափ, չպետք է լինի հովանավորչություն»,- նշել է Վարդապետյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին