Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ

29 Հունիս, 2022 16:14
ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխության համաձայն, 2022թ.հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։

Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ը ներդրել է«e-VAT»  համակարգ: Այն հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։

Համակարգը կառուցված է հնարավորինս պարզ և հարմար՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից կիրառելու համար։ Համակարգի միջոցով հարկային մարմնում հաշվառումը իրականացվում է պարզեցված եղանակով, ինչպես նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից հատուկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։

Համակարգում տեղադրված են 5 տարբեր արտարժույթներով բանկային վավերապայմաններ, որոնց միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կարող են վճարել իրենց գործունեությունից ձևավորված ավելացված արժեքի հարկը։ Նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն, որի միջոցով կազմակերպությունների վճարումը կիրականացվի համակարգի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քարտերով։

2022թ. հունիսի 27-ի դրությամբ «e-VAT»համակարգի օգտվող է հանդիսանում 30-ից ավել խոշոր միջազգային կազմակերպություն։ 2022 թվականի առաջին եռամսյակի համար վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 170 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ։

Լրահոս

Դիտել ավելին