Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Փորձարկվել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը

29 Հունիս, 2022 15:00
Փորձարկվել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքում տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման ու վկայագրման նոր ստուգաթերթերի փորձարկումը։

Փորձարկանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու աշխատակիցները և տրանսպորտային անվտանգության, ռիսկի գնահատման, վերլուծությունների վարչությունների մասնագետները։

Մասնագետների կողմից տեղում իրականացված փորձարկման և եզրակացության հիման վրա ստուգաթերթն ամբողջությամբ ընդունվել է։ Ստուգաթերթի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը և հետագա հաստատմանը։

ՔՏՀԱՏՄ-ն զգուշացնում է, որ ս․թ օգոստոսի 1-ից Տեսչական մարմինն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և կիրառելու է վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․15 հոդվածի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին