Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

29 Հունիս, 2022 12:38
Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։ Այս մասին տեղեկացնսում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

 

Լրահոս

Դիտել ավելին