Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական- մշակութային օրերի մեկնարկը

27 Հունիս, 2022 19:58
Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական- մշակութային օրերի մեկնարկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 2-ն անցկացվող «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։

Արտակ Բեգլարյանն ընդգծել է հետպատերազմյան իրականության մեջ նման փառատոնների կարևորությունը՝ հոգևոր զարթոնք ապրելու տեսանկյունից: «Կարծում եմ, որ մենք կկարողանանք գրականության և մշակույթի շնորհիվ գտնել ճշմարիտ ճանապարհն ու առկա դժվարությունները հետևողականորեն հաղթահարելով՝ հասնել համազգային նպատակների իրագործմանը, ինչը սերունդների առջև մեր պարտավորությունների մի մասն է: Այս տեսանկյունից բարձր ենք գնահատում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությունը և բոլորի ջանքերը փառատոնի անցկացման համար»,- նշել է ԱՀ պետական նախարարը:

 

Նա  հաջողություն է մաղթել «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային փառատոնին՝ վերահաստատելով ԱՀ կառավարության անվերապահ աջակցությունը նմանաբովանդակ նախաձեռնություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին