Կարևոր իրադարձություններ

Խնդիր է դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը. Հրաչ Այվազյան

27 Հունիս, 2022 12:32
Խնդիր է դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը. Հրաչ Այվազյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու: 

Թեկնածուներից Հրաչ Այվազյանը 2013 թվականին նշանակվել է Վարչական դատարանի դատավոր, իսկ 2021 թվականից առ այսօր Վարչական դատարանի նախագահն է:

Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով՝ Այվազյանն անդադարձավ Վճռաբեկ դատարանի դերին ու նշանակությանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ ոլորտում առկա խնդիրներին:

«Առկա խնդիրներից կարելի է նշել դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև բողոքների քննության անորոշ ժամկետները:

Նշված խնդիրները հանգեցնում են նրան, որ դատարանների կողմից պատշաճ իրականացված արդարադատության արդյունքում հանրության մոտ կարող է դատական իշխանության և իրականացվող արդարադատության նկատմամբ հանրային ընկալման անբավարար գնահատականի:

Արդյունքում վերոնշյալ խնդիրները բացասաբար են անդրադառնում դատական իշխանության նկատմամբ վստահության և իրականացվող արդարադատության որակի նկատմյամբ ձևավորվող հանրային տրամադրությունների վրա»,- ասել է Այվազյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին