Կարևոր իրադարձություններ

Գյումրու մանկատան երգչախումը համերգային ծրագրով հանդես է եկել Ստրասբուրգի Saint-Pierre-le-Jeune եկեղեցում

27 Հունիս, 2022 00:14
Գյումրու մանկատան երգչախումը համերգային ծրագրով հանդես է եկել Ստրասբուրգի Saint-Pierre-le-Jeune եկեղեցում
Այսօր Ստրասբուրգի Saint-Pierre-le-Jeune եկեղեցում համերգային ծրագրով հանդես եկավ Գյումրու մանկատան երգչախումը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։
 
Երգչախմբի սաները հանդիսատեսին հուզեցին իրենց բացառիկ տաղանդով և կատարողական վարպետությամբ։
 
Երգացանկում ներառված էին ինչպես հայ անվանի երգահաններ Կոմիտասի, Լուսիկյանի, այնպես էլ Բրամսի, Շուբերտի, Ֆորեի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
 

Լրահոս

Դիտել ավելին