Կարևոր իրադարձություններ

Ուժեղ կարկտահարություն՝ Մարտակերտում (լուսանկարներ)

26 Հունիս, 2022 17:04
Ուժեղ կարկտահարություն՝ Մարտակերտում (լուսանկարներ)

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։

Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։
Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։

Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5սմ-ի։

Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին