Կարևոր իրադարձություններ

Տղան նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի շենքից ու մահացել

26 Հունիս, 2022 14:45
Տղան նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի շենքից ու մահացել

Երևանում ինքնասպանություն է տեղի ունեցել, 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով:

Կայքի տեղեկություններով՝ առավոտյան տղայի մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին