Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն հրթիռակոծել է Կիևը․ Ուկրաինայի ԱԻՊԾ

26 Հունիս, 2022 10:48
ՌԴ-ն հրթիռակոծել է Կիևը․ Ուկրաինայի ԱԻՊԾ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա առավոտյան հարձակման հետևանքով հրթիռը խոցել է ինը հարկանի շենքը, կան տուժածներ: Այս մասին հայտնում են երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, փոխանցում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է ժամը 06:29-ին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հակառակորդի՝ ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։

Հրդեհը ընդգրկել է 300 քմ ընդհանուր տարածք։ 


 

 

Լրահոս

Դիտել ավելին