Կարևոր իրադարձություններ

Բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. զինծառայողներից մեկը տեղում մահացել է

24 Հունիս, 2022 23:59
Բախվել են  Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. զինծառայողներից մեկը տեղում մահացել է

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ 

Աղբյուրի հաղորդմամբ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ  համարանիշներով КамАЗ-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Աղբյուրի տեղեկություններով, հնարավոր է՝ ժամանեն նաև  կայազորի քննչական վարչությունից, քանի որ տուժածների մեջ կան ՀՀ ՊՆ ծառայողներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների  ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին