Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀ Պետական նախարարին

24 Հունիս, 2022 23:30
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀ Պետական նախարարին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին:

 

Լրահոս

Դիտել ավելին