Կարևոր իրադարձություններ

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ․ Երևանի քաղաքապետ

24 Հունիս, 2022 22:45
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի երևանցիներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը։

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում։
Հգ՝ Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի
գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին